Աթենքի Վահանը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը առաջարկում է մասնագիտական օգնության, միջամտության և կանխարգելման ծառայություններ ընտանեկան բռնության զոհ դարձած անձանց համար։ Ծառայությունները մշակութորեն և լեզվաբանորեն հարմարեցված են բավարարելու կանանց և նրանց երեխաների կարիքները շեշտադրելով ազգամշակութային միջավայրի պահանջները։
Մենք առաջարկում ենք երեք ներգրավված ծառայություններ՝
- Մեր գրասենյակները գտնվող՝ Լավալում և Մոնթրեալում առաջարկում են բազմալեզվանի ծառայություններ մասնագիտացած սոցիալ աշխատողներով և պատրաստված մշակութային միջնորդներով։
- Մեր Ապաստարանը՝ Աթենքի Տունը, ապահովում է շտապ ապաստարանավորում կանանց և իրենց երեխաներին 24/7 ապահով և անվտանգ միջավայրում։
- Մոնթրեալում և Լավալում մեր հասարակության ծրագիրը տրամադրում է տեղեկատվություն տղամարդկանց և կանանց իրենց մայրենի լեզվով։
Աթենքը՝ գրանցված բարեգործական հաստատություն է: