Անհատական ծառայություններ

Անհատական Ծառայություններ

 

  • Ապաստարան՝ Աթենքի Տունը
  • Խորհրդատվություն
  • Իրավագիտական դարմանատուն
  • Տան այցելություններ
  • Տնտեսական օգնություն
  • Իրավական խորհրդատվություն և ուղղեկցում
  • Կապի պահպանում նախկին ապաստարանի բնակիչների հետ
  • Մանկախնամ կենտրոն

 

Խորհրդատվություն

 

Աթենքի Տունը առաջարկում է անհատական գաղտնի խորհրդատվություն, տագնապային միջամտություն, իրավական խորհրդատվություն և ուղղություն՝ ընտանեկան և ամուսնական բռնության զոհ դարձած կանանց և նրանց երեխաներին, Մոնթրեալում և Լավալում ժամադրությունով, ինչպես նաև մեր ապաստարանում՝ Աթենքի Տանը: Շնորհիվ Վահանի սոցիալ աշխատողների և տարբեր մշակույթ ներկայացնող՝ մշակութային թարգմանիչների մենք հնարավորություն ունենք մատուցել մշակութորեն ադապտացված ծառայություններ, հետևյալ լեզուներով՝

  • արաբերեն
  • հայերեն
  • կրեոլերեն
  • անգլերեն
  • պարսկերեն
  • ֆրանսերեն
  • հունարեն
  • հինդի
  • իտալերեն
  • լեհերեն
  • փունջաբի
  • ռումիներեն
  • ռուսերեն
  • իսպաներեն
  • թուրքերեն
  • ուրդու

Եթե կան հաճախորդներ, որոնց անհրաժեշտ են այլ լեզուներ մենք համագործակցում ենք լիցենզավորված թարգմանիչների հետ՝ la Banque d’interprêtes Agence de la santé et des services sociaux de Montréal

Անվճար

 

Իրավագիտական Դարմանատուն (Սեպտեմբերից Մայիս)

 

Աթենքի Տուն Իրավական Դարմանատունը տրամադրում է անվճար և գաղտնի տեղեկատվություն կանանց համար: Իրավաբանի հսկողության ներքոMcGill Համալսարանիիրավաբան ուսանող՝ խոսում է կնոջ հետ իր իրավունքների, ընտանեկան և քրեական օրենսդրության շուրջ:

 

Իրավաբան ուսանողը իրավասու չէ՛ խորհուրդներ տալու, այլ միայն տեղեկատվություն:

 

Անվճար

 

 

Տան Այցելություններ

 

Աթենքի Տունը տրամադրում է ծառայություններ այն կանանց ովքեր խորհրդատվության կարիգ ունեն, սակայն չեն կարող գալ Մոնթրեալի կամ Լավալի գրասենյակներ հետևյալ պատճառներով՝ հղիություն, հիվանդություն, վնասվածք, երեխային առանց մեկին թողնելու, անկարողություն հանրային տրանսպորտից օգտվելու և այլ պատճառներով:

 

Անվճար

Տնտեսական Օգնություն

 

Աթենքի Տունը առաջարկում է տնտեսական օգնություն՝ սնունդի, հագուստի, մանկական տակդիրի և խաղալիքի տեսքով իրենց հաճախորդներին և նրանց երեխաներին, տարին երկու անգամ՝ ձմռան և գարնան արձակուրտներին:

Այս ծառայությունները մեր երկարաժամկետ հաճախորդների համար են, այլ ո՛չ թե կարճատև հաճախորդներին:

 

Անվճար

 

Իրավական Խորհրդատվություն և Ուղղեկցում

 

Աթենքի Տանը առկա է իրավաբանական ծառայություններ, որը օգնում է հաճախորդներին հանդես գալ այնպիսի հարցերով ինչպիսիք են՝  եկամուտի ապահովությունը, էմիգրացիան, անապահով ընտանիքների համար ապրուստի վայրի ապահովմամբ, հովանավորչության և զբաղվածության ծրագրերով: 

Այս ամենից բացի, նրանք կարող են ուղղեկցել հաճախորդներին դատական նիստի ժամանակ էմոցիոնալ օգնություն տալու նպատակով, թարգմանելու և միջամտելու համար: 

 

Անվճար

 

Կապի պահպանում նախկին ապաստարանի բնակիչների հետ

 

Աթենքի Տունը առաջարկում է կապի հաստատում ապաստարանի բնակիչների հետ: 

 

Հոգ տանելու օր բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են մեր ծառայությունից

 

 

Այսօր, Աթենքի Տունը առաջարկում է սահմանափակ խնամքի ծառայություն Լավալի գրասենյակում իր հաճախորդների համար, ներառյալ ապաստարանի առկա և նախկին ռեզիդենտներին, ինչպես նաև կանանց ովքեր որ օգտվում են ներքին ծառայություններից: Արդի ժամանակներում նոր ծառայությունը հնարավորություն է տալիս նրանց թողնել իրենց երեխաներին կարճ ժամանակահատվածով ապահով և անվտանգ միջավայրում՝ դատական նիստին մասնակցելու, հանդիպելու սոցիալ ծառայությունների և եկամտի անվտանգության կազմակերպությունների, այլ հանդիպումների համար, և այլն :

Մեր ծառայություններից ցանկացած մեկին ավելի մանրամասն ծանոթանալու համար կամ հանդիպում նշանակելու համար զանգահարեք՝

 

514-274-8117 (Մոնթրեալի գրասենյակ)

450-688-6584 (Լավալի գրասենյակ

E-mail address: bouclierdathena@bellnet.ca